Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի ինաուգուրացիայից հետո Մեդվեդևի կառավարությունը հրաժարական է տվել

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինաուգուրացիայից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջից:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նոր կառավարությունը ձևավորվելու է մի քանի շաբաթվա ընթացքում: Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը պետք է վարչապետի թեկնածու առաջադրի պետդումայում, ինչից հետո պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ կունենան հարցը քննարկելու համար:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, բոլոր նախարարները կլինեն պաշտոնակատարներ:

 

Նույն շարքից