Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելցի նախարարը սպառնում է ոչնչացնել Ասադին

analitik.am

Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը սպառնացել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անել և լիկվիդացնել, եթե վերջինս շարունակի թույլ տալ Իրանին գործել Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելն Իրանին մեղադրում է Սիրիան թշնամական հարթակի վերածելու մտադրության մեջ և բազմիցս է հայտարարել, որ թույլ չի տալու անել դա:

Իսրայելցի նախարարը նաև դիմել է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Ասադի կյանքով՝ կոչ անելով վերջինիս հորդորել խանգարել Իսրայելի դեմ ագրեսիվ գործողություններին:

 

Նույն շարքից