Հասարակություն Պատահարներ 

Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի եզրագիծը և սպառնացել ինքնասպան լինել. shamshyan.com

analitik.am

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:

Օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում փրկել քաղաքացու կյանքը, ով մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով ինքնավնասում էր կատարել ձեռքի հատվածում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:

Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին հիվանդանոց:

 Թե ինչն է եղել երիտասարդ տղայի ծայրահեղ այդ քայլին դիմելու հանգամանքը՝ պարզվում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ նյութեր են նախապատրաստվում:

 

Նույն շարքից