Միջազգային Քաղաքականություն 

Ասադը պատասխանել է իրեն կենդանի անվանած Դոնալդ Թրամփին

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարծում, թե մոտ ապագայում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ասադը նշել է, որ Թրամփը ոչ հետևողական գործիչ է՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ արդյունք կարող էր տալ իր և ԱՄՆ նախագահի հանդիպումը:

Ասադը նաև մեկնաբանել է Թրամփի խոսքերն իր մասին, ով Սիրիայի նախագահին կենդանի էր անվանել. «Չեմ կարծում թե աշխարհում կան հասարակություններ, որտեղ կիրառվում է այդ լեզուն»:

Սիրիայի նախագահի խոսքերով, Թրամփի հայտարարությունը չի վիրավորել իրեն:

 

Նույն շարքից