Միջազգային Քաղաքականություն 

Սիրիային հասցված իսրայելական հարվածի արդյունքում ավելի քան 20 զոհ կա

analitik.am

Այս գիշեր Իսրայելի կողմից Սիրիային հասցված հարվածի արդյունքում 23 զոհ է գրանցվել, այդ թվում նաև զինվորականներ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Մասնավորապես նշվում է, որ զոհերից 5-ը զինվորական են, 18-ը քաղաքացիական անձինք, ովքեր պաշտպանում են Ասադի կառավարությանը, նրանց թվում արտասահմանցիներ կան:

Ավելի վաղ Իսրայելը Իրանին մեղադրել էր իր տարածքի նկատմամբ ոտնձգության մեջ և հարված հասցրել Սիրիային՝ հայտնելով, որ հարվածել է իրանական օբյեկտներին:
Դրանից հետո Իրանը հերքել էր իր մասնակցությունը Իսրայելին հասցված հարվածին՝ նշելով, որ դա իրականացրել է Սիրիան՝ պատասխանելով իսրայելական ագրեսիային:

 

Նույն շարքից