Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ուզում է հնարավորություն ունենալ ստուգել իրանական ռազմական բազաները

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հույս ունի լավ համաձայնագիր ստորագրել Իրանի հետ, որը կբխի այդ երկրի շահերից:

Թրամփի խոսքերով, ԱՄՆ նախկին ղեկավարության լրջագույն սխալներից մեկը եղել է Իրանի հետ միջուկային պայմանագրի ստորագրում, ինչը թույլ է տվել Թեհրանին մոտենալ միջուկային զենքին և ունենալ այն:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքի մյուս երկրները, որոնք փող ունեն սկսելու են շատ արագ ուղիներ փնտրել միջուկային զենք ունենալու համար, ինչը հանգեցնելու է աղետի:

«Մենք ամենախիստ, ամենաուժեղ և ամենակոշտ պատժամիջոցներն ենք կիրառելու Իրանի նկատմամբ: Հույս ունեմ, որ կկարողանամ նրանց հետ համաձայնագիր ստորագրել, լավ համաձայնագիր, որը օգուտ կբերի Իրանին: Սակայն մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամերիկյան իշխանությունները պետք է հնարավորություն ու իրավունք ունենան մուտք գործել իրանական ռազմական բազաներ, ստուգումներ իրականացնեն, որպեսզի սեփական աչքերով տեսնեն՝ ստո՞ւմ են նրանք, թե՝ ոչ:

 

Նույն շարքից