Միջազգային Քաղաքականություն 

Իրանը զգուշացնում է Իսրայելին, որ Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնի գետնին

analitik.am

Իրանի փորձագետների պալատի անդամ և ՈՒրբաթօրյա աղոթապետ Ահմադ Հաթամին հայտարարել է՝ եթե Իսրայելը առանց մտածելու քայլեր անի, Թել Ավիվն ու Հայֆան կոչնչացվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRIB-ին:

«Մեր քաղաքականությունը զսպման քաղաքականություն է: Իրանի հրթիռային հզորությունն ամեն օր ավելի է մեծանում, որպեսզի Իսրայելը չկարողանա այդ ուժի պատճառով քնել: Եթե Իսրայելն առանց մտածելու քայլեր անի, մենք Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնենք գետնին»,-ասել է Հաթամին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների՝ նշելով, որ դրանք եղել են իրանական ուժերի օբյեկտները և Իրանին մեղադրելով հարձակման մեջ: Դրանից հետո Իրանը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ կապ չունի Իսրայելին հասցված հարվածի հետ՝ հավելելով, որ դա արել է Սիրիան՝ պատասխանելով Իսրայելի ագրեսիային:
Իսրայելական հարվածի արդյունքում սիրիական ԶԼՄ-ների տեղեկություններով, զոհվել է 23 մարդ:

 

Նույն շարքից