Իրավական 

Սասնա ծռերի գործով որոշումը կայացվեց. Իրավիճակը լարված է, խմբի կողմնակիցները փակել են փողոցը

analitik.am

Քիչ առաջ դատարանը մերժեց Սասնա ծռեր խմբի անդամների միջնորդությունն իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ;
Դատավոր Արշակ Վարդանյանի որոշման հրապարակումից հետո խմբի փաստաբաններից Մուշեղ Շուշանյանն 1in.am-ի հետ զրույցում նշեց, թե այս որոշումը նշանակում է, որ դեռ վաղ է ուրախանալ հեղափոխությունով իշխանությունների նկատմամբ հաղթանակ տանելու համար:
Շուշանյանի խոսքերով, հանցավոր համակարգը դեռ գործում է, ունի լծակներ և շարունակում է պահել քաղբանտարկյալների:
Շուշանյանը նշեց, որ մարդիկ պետք է մտածեն այս մասին, հեղափոխությունը չի հաղթել, ուղղակի երկու միջանկյալ հաջողություն է գրանցվել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը և Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը:

Հավելենք, որ դատարանի որոշումից հետո Սասնա ծռերի կողմնակիցները դուրս եկան փողոց և փակել են Արշակունյաց պողոտան:

Նույն շարքից