Իրավական 

36-ամյա Խաչատուր Գևորգյանը որոնվում է որպես անհետ կորած

analitik.am

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Գուրգենի Գևորգյանը, որը մայիսի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Խաչատուր Գևորգյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով:
Հագին եղել են մուգ կապույտ ջինսե տաբատ, սև վերնաշապիկ, սև կոշիկներ:
Խաչատուր Գևորգյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094-41-01-32, 055-00-22-15 կամ 1-02։

Նույն շարքից