Հասարակություն Մշակույթ 

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

analitik.am

Ֆրանսիահայ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:

Նշվում է, որ Ազնավուրը Մուրյես կոմունայի իր տանը ընկել և  կոտրել է ձեռքը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում, ապա վերադարձել Փարիզ:

Նույն շարքից