Բարի օր Իրավական 

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ

analitik.am

Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։

Ոստիկանության պետը նախ շնորհակալություն է հայտնել անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։

Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Կարևորվել է արտաքին ծառայություն իրականացնող աշխատակիցների համազգեստի կոկիկությունն ու կարգապահությունը, քանի որ քաղաքացին առաջին հերթին հենց նրանց է տեսնում և պատկերացում կազմում համակարգի մասին։

Նշվել է, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան, կամ ուղղորդեն համապատասխան մարմիններ։ Համայնքային ոստիկանները պետք է լիարժեք տիրապետեն իրենց սպասարկող տարածքներում տիրող իրավիճակին։

Վալերիյ Օսիպյանը կարևորել է նաև այս տարի անցկացվելիք միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի, Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացումը։

Խորհրդակցությանը քննարկվել են  արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս։

Նույն շարքից