Բարի օր Իրավական 

Բանտերում բազմաթիվ մարդիկ կան, որ պետք է ազատ արձակվեն. Գարեգին Չուասզյան (տեսանյութ)

analitik.am

Հայաստանում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է, Հայաստանի բացառիկ հնարավորություն ունի մոդելային երկիր դառնալու նախկին Խորհրդային միության տարածքում։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը։

«Բացի քաղբանտարկյալներից, համաշխարհային փորձ կա՝ հանդուրժողականություն ստեղծելու լավագույն միջոցը համաներումն է։ Մեր երկրում ՔԿՀ հիմնարկներում 1930 թվականներից հետո չի փոխվել,այդ համակարգը նեխած է: Հիմա՝ 3-րդ հանրապետության 100-ամյակը լավ առիթ է համաներման, ես չեմ ասում, որ ծանր հանցագործություններն ազատ արձակվեն, բայց այնտեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր պետք է ազատ արձակվեն»,– ասաց նա։
Գարեգին Չուգասզյանը նաև նշեց, որ 17 օր տևած հացադուլը չի դադարեցնելու և ունի երեք պահանջ:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով ձերբակալվել էր ապրիլի 24-ին, այնուհետև կալանավորվել, հետախուզման մեջ էր 2016 թվականի հուլիսից: Նա երեկ է ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Նույն շարքից