Գլխավոր Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Վրաստանում. ՀՀ քաղաքացիներ են տուժել

analitik.am

Մայիսի 13-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությանը Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:24-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտակայքում գտնվող «Լիդերֆուդ» արտադրամասի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.), ստանալով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ՝ հոսպիտալացվել են Մցխեթի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից