Բարի օր Հասարակություն 

Այնպես եմ ուզում, որ որևէ թաղային հեղինակություն գա ու մի հատ ինչ-որ մեկին... Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան

analitik.am

«Այնպես եմ ուզում, որ լինի նախընտրական ու ընտրական շրջան ու որևէ թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին...Անկեղծ եմ ասում, ցանկացած թաղային հեղինակություն՝ անկախ նրա ով լինելուց, ուղղակի ուզում եմ»,-Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով նրան, որ լինում են դեպքեր, երբ թաղային հեղինակությունները ճնշում են գործադրում լրագրողների նկատմամբ:
Հարցին, թե ինչ է լինելու, եթե նման բան կրկնվի, Օսպիյան ասել է՝ կլինի, կտեսնեք:

Օսիպյանի խոսքերով, ոստիկանությունն ապաքաղաքականացված է, սակայն եթե նման բաներ են լինում, ոստիկանները պարտավոր են ապահովել հասարակական կարգ. «Մենք պատրաստ ենք, ես իմ մոտեցումներն ունեմ: Ես իմ պահանջները կդնեմ: Ես խոստանում եմ, որ ընտրությունների դեպքում դրանք լինելու են Հայաստանի պատմության մեջ նախադեպ չունեցող ընտրություններ»:

 

 

Նույն շարքից