Միջազգային Քաղաքականություն 

Երուսաղեմում պաշտոնապես բացվեց Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը. Բախումների արդյունքում 41 պաղեստինցի է զոհվել

analitik.am

Այսօր՝ մայիսի 14-ին, Երուսաղեմում պաշտոնապես բացվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը:
Արարողությանը ներկա ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը և վերջինիս ամուսինը՝ Ջարեդ Քուշները:

Հիշեցնենք, որ Իսրայելում ԱՄՆ դեպսանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը նախագահ Թրամփը կայացրել է 2017 թվականի դեկտեմբերին:
Նշենք, որ այսօր Գազայի շրջանում բախում է տեղի ունեցել իսրայելական ուժայինների և պաղեստինցիների հետ: Վերջին տեղեկություններով, բախումների արդյունքում զոհվել է 41 պաղեստինցի:

 

Նույն շարքից