Հասարակություն 

Օձերի թռիչքները հիշեցնում են ՉԹՕ-ներ.գիտնականներ

analitik.am

Բնության մեջ գոյություն ունեն թռչող սողուններ, որոնք կարողանում են օդում տեղաշարժվել՝ շնորհիվ մարմնի հատուկ կառուցվածքի: Այսպիսով՝ Chrysopelea paradisi տեսակի ներկայացուցիչները կարող են օդում թռիչք կատարել, որի երկարությունը կարող է հասնել մինչև 30 մետրի: 

Արևադարձային սողունները, գտնվելով ծառի վրա, մինչ թռչելը կարող են ընդունել գրեթե ցանկացած դիրք: Թռիչքի ժամանակ նրանք ընդունում են կիսաշրջանաձև տեսք, ինչը հետազոտության հեղինակները համեմատել են «թռչող ափսեների» ուրվագծերի հետ: 

«Այս օձերը շատ թունավոր չեն, այդ իսկ պատճառով նրանք թշնամիների դեմ մարտում նախընտրում են էլեգանտ փախուստը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ջեյք Սոշան՝ Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի բիոմեխանիկը:

Գիտնականները խոստովանում են, որ իրենց չի հաջողվել հասկանալ, թե ինչպես են սողուններն այդքան երկար մնում օդում: Սոշան հայտնել է, որ եթե իրենք բացահայտեն օձի թռիչքի իրական գաղտնիքները, կկիրառեն այդ տեղեկությունը փոքր թռչող ռոբոտների ստեղծման համար:

Նույն շարքից