Հայաստան Քաղաքականություն 

Գլխավոր դատախազը՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

«Պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ: Այդ անկախ մարմինների համար սահմանվում է նրանց կազմավորման, գործունեության, անկախության համար երաշխիքներ: Օրինակ Գլխավոր դատախազի համար սահմանված է ԱԺ-ի կողմից 3/5-ով ընտրությունը: Այս ամենը պատահական չէ: Դա արվում է այն բանի համար, որ այդ անկախ մարմինները լինեն անկախ և լինեն անկախ առաջին հերթին հենց գործադիր իշխանությունից»,-այսօր՝ մայիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին:
Դավթյանի խոսքերով, այն որ ՀՀ-ում փոխվել է գործադիր իշխանությունը, դա չի նշանակում, որ պետք է մեխանիկորեն փոխվեն նաև անկախ մարմինների ղեկավարները, իսկ եթե այդպես լինի, ուրեմն այդ իրավական մտքի զարգացումն ուղղակի միֆ է:

Դավթյանը նշեց, որ ինքն իր գործունեության ընթացքում քաղաքական որևէ կախվածություն չի ունեցել, չունի և չի ունենալու:

Նույն շարքից