Հայաստան Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը՝ դատախազ դառնալու լուրերի մասին

analitik.am

Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր չեն համապատասխանում նոր իրողություններին, պետք է հրաժարական տան: Այսօր՝ մայիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Գլխավոր դատախազի փոփոխությանը և նրան, թե ում է տեսնում այդ պաշտոնում ինքը, ԵԼՔ պատգամավորն ասաց, որ օրակարգում չունեն ինչ-որ պաշտոնյաների անվստահություն հայտնելու հարցեր, բայց կոնկրետ հարցեր կան, որոնց պատասխանները չեն գոհացնում:
Անդրադառնալով Գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին՝ Մարուքյանն ասաց, որ նման քննարկումներ չեն եղել. «Ես չեմ հավակնում ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնին»:

Նույն շարքից