Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս տարի: Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է Ազատության հետ զրույցում:

Փաշինյանը խոսել է նաև Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման, մասնավորապես այն հարցի մասին, թե արդյո՞ք զենքի մասով խնդիրները բարձրաձայնվել են: Վարչապետը նշել է, որ բոլոր հնարավոր հարցերը բարձրացվել են, արձագանքը եղել է նորմալ:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե նորանշանակ նախարարները երիտասարդ են ու անփորձ, Փաշինյանը նշել է, թե իր մասին էլ էին նման խոսակցություններ շրջանառվում. «Մենք նոր էջ ենք բացում: Կառավարության կազմը բալանսավորված է, իսկ անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի և քաղաքական գործունեության մեջ: Ես համոզված եմ, որ կառավարությունն արդյունավետ կաշխատի, իսկ եթե առանձին նախարարությունների մասով խնդիրներ լինեն, դրանք արագ կլուծվեն»:

Նույն շարքից