Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ական պատգամավորը արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում

analitik.am

«Եթե կառավարությունն ու Ազգային ժողովն իրար հետ համակարգված աշխատում են, եթե պետք է Ազգային ժողովի լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ»,-այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչին ձգտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը:

Նախկին գլխավոր դատխազը նշել է՝ եթե դա արվելու է ուղղակի անելու համար և չեն լինելու հիմնավորումներ ու հակասություն, ապա ինքը դրա պատասխանը չի կարող տալ:

Այսօր՝ ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հավանաբար այս տարի:

Նույն շարքից