Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

«Նաջարյանը» փոշմանել է

analitik.am

Փհենյանը կարող է հրաժարվել Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթաժողովին իր մասնակցությունից: Բանն այն է, որ Հյուսիսային Կորեան չի ցանկանում բանակցություններ ունենալ մի երկրի հետ, որը, իր կարծիքով, պահանջում է միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հե Հվանը, փոխանցում է Associated Press-ը:

«Մեզ այլևս չեն հետաքրքրում բանակցությունները, որոնք նպատակ ունեն մեզ անկյուն քաշ տալ և ստիպել միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից»,-նշել է կորեացի պաշտոնյան:

Հյուսիսկորեացի պաշտոնյայի հայտարարությունը հաջորդել է Փհենյանի որոշմանը, համաձայն որի Հյուսիսային Կորեան հրաժարվել է Հարավային Կորեայի հետ բարձր մակարդակով բանակցություններից:

Փհենյանին անհանգստացնում են ապրիլի 15-ից մեկնարկած Max Thunder զորավարժանքները, որը Հարավային Կորեան անցկացնում է ԱՄՆ-ի հետ միասին:

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին հայտնել է, որ հյուսիսկորեական կողմը տեղյակ չի պահել ամերիկյան կողմին Կիմ Չեն Ըն-Դոնալդ Թրամփ հանդիպումը չեղյալ համարելու մտադրության մասին: Կողմերը շարունակում են պատրաստվել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

Նույն շարքից