Բարի օր Հասարակություն 

Բարբարոսություն կամ հետհեղափոխական անարխիա

analitik.am

Ինչ-որ մարդիկ հավաքվել են Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու մոտ  և իրենց ասելով պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Աբսուրդն այն է, որ այս մարդիկ ոչ միայն փչացնում են մասնավոր սեփականությունը՝ պատռելով, ջարդելով և վնասելով շինհրապարակի պաստառներն ու պատերը, այլ նաև հիստերիկ որակավորումներ տալով սպառնալիքներ են հնչեցնում:

Ի վերջո, ո՞վ է թույլ տվել, որ մի քանի մարդ Երևան քաղաքում անի այն, ինչ ուզում է՝ թքած ունենալով մյուսների իրավունքների վրա: Ո՞վ է ասել, որ մի քանի հոգի կարող են հավաքվել և վնասել պետական ու մասնավոր գույքը՝ որակելով դա որպես հանրային պահանջ: Ինչպե՞ս է ստացվում, որ մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում մի քանի մարդ կարող է դուրս գալ փողոց և բարբասորությունը որակել հանրային պահանջ:

Զարմանալի է նաև, թե ուր է ՀՀ ոստիկանությունը: Մի՞թե  ՀՀ քաղաքացիների օրինականություն վերականգնելու պահանջով անցկացված շարժման իմաստն անօրինականության հաստատումն էր ՀՀ-ում: Ինչո՞ւ են այս մարդիկ փչացնում այն հաղթանակը, որն այդքան դժվարությամբ տրվեց հայ ազգին:

Ի վերջո, մի՞թե այսուհետ կարող են ինչ-որ մարդիկ գալ, փչացնել մասնավոր և պետական գույքը՝ որակելով դա որպես հանրային պահանջ, իսկ իրավապահ մարմիններն էլ ոչ թե գան այդ մարդկանց կարգի հրավիրեն, այլ ուղղակի չգան: Մի՞թե սա էր մեր երազած Հայաստանը:

Նույն շարքից