Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Գագիկ Բեգլարյանը Աջարիայում եւ Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, եւ Միհրան Պողոսյանի հետ որեւէ համատեղ բիզնես չունի։

Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված եւ առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի եւ միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր հետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որեւէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, եւ դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն:

Գագիկ Բեգլարյանի գրասենյակ

  • 110
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    110
    Shares

Related Articles