Հասարակություն 

Մեկ շաբաթում հաշվարկվել է շուրջ 6 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 20 իրավախախտում, 6-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 6.268.300 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: 

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 6.168.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 3 սոճենի, 1 կաղնի) հաշվարկվել է 436.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Գուգարք» անտառտնտեսություն)։

Ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 լորենի) հաշվարկվել է 112.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Լալվար» անտառտնտեսություն)։

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացված գրության հիման վրա 1 դեպքով (3 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 81.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (11 հաճարենի, 5 բոխի) հաշվարկվել է 2.104.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Ապօրինի ծառահատման 2 դեպքով (5 հաճարենի, 3 կաղնի, 1 բոխի, 1 թեղի)հաշվարկվել է 3.310.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ)։

Ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի, 1 լորենի, 1 թխկի) հաշվարկվել է 123.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից)։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

ՀՀ Տավուշի մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի Արտանիշի տեղամասում 15 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել՝ 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

«Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի և Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 117 հատ, 13.6 կգ ձուկ, որը հանձնվել է Սևանի հեքիաթ մանկապարտեզ։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։

ՀՀ Արագածոտնի մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել՝ 70.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles