Բարի օր Հասարակություն 

«Վաղը մյուս օր էլ կարողա ինչ-որ մեկին իմ ընտանիքի անդամներից մեկը դուր չգա, ուզենան վնասել, գալու են մտնեն տունս քանդե՞ն». Երևանի բնակիչները վրդովված են

Analitik.am-ը հարցում է անցկացրել պարզելու համար թե ինչպե՞ս են վերաբերվում Երևանի բնակիչները  Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու մոտ հավաքված մի խումբ մարդկանց, ովքեր նախ փչացրեցին  մասնավոր և պետական  սեփականությունը՝ պատռելով, ջարդելով և վնասելով շինհրապարակի պաստառներն ու պատերը, այնուհետև ապօրինի մուտք գործեցին Երևանի քաղաքապետարան՝  որակելով, որ հանրային պահանջ են ներկայացնում:

Քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չեն այդ ակցիայից և շատերի մոտ զարմանք առաջացրեց այն փաստը, որ տվյալ տարածքում մի խումբ մարդիկ ջարդում և պատռում են պետական գույքը՝ առանց հստակ ասելու, թե ինչից են բողոքում:

Մեծամասնությունը բացասական կարծիք արտահայտեցին այս մասով և ասացին, որ պետք է ոչ թե գնահատել և կարծիքներ հայտնել  համացանցում այս պահին ինչ-որ մեկի կողմից  հրապարակված նկարի հիման վրա, այլ գնահատել և կարծիքներ հայտնել նախկին և արդեն իսկ առաջարկվող էսքիզի նկարների վերաբերյալ. «Կարծում եմ՝ մեզ մոտ հանրային շահ կոչվածը շատ քաղաքացիների կողմից ընկալվում է ոչ  ճիշտ»,- ասաց մի քաղաքացի։

Նրա կարծիքով քաղաքացիներն, իհարկե, օրենքով սահմանված կարգով, կարող են ունենալ և արտահայտել իրենց կարծիքը կամ դժգոհությունը, բայց այդ ամենը պետք է լինի համաչափ և չոտնահարի այլոց իրավունքները. «Այս օրերի ընթացքում մենք ականատես եղանք, որ կարելի է ցանկացած խնդիր լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով»,-ավելացրեց քաղաքացին։

Ըստ մեկ այլ քաղաքացու, ճիշտ է, որ հանրային շահը գերակա է, բայց անձի սեփականության իրավունքը նույնպես երաշխավորված է և պետք է լինի ապահովված, այլապես մենք շատ ներդրումային նախագծեր կկորցնեք, մասնավոր սեփականության իրավունքի նկատմամբ նման վերաբերմունք ցուցադրելով. «Կարծում եմ՝ բացի ջարդել ու վնասելը գոյություն ունեն ավելի ցիվիլ տարբերակներ, պրովոկացիոն քայլեր անելն այս պահին հեչ պետք չէր, սա մեզ սազական չի, սազական չի այն ժողովրդին, ովքեր օրեր շարունակ խաղաղ ձևով պայքարում էին»,- ավելացրեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու կարծիքո,  կարելի էր ուղղակի դիմել նրանց, ովքեր զբաղվում են այդ գործով և իրենց հստակ տեղեկություն տրվեր՝  լուծելով կոնկրետ այդ հարցը։ Ինչ-որ մի բան անելուց էլ ճշտվի արվում է օրինակա՞ն դաշտում, թե ոչ, իսկ եթե օրինական չի արվում և անհարմարություն է պատճառում տեղացիներին, ուրեմն պետք է վերանայվի որոշումը.« Ամեն դեպքում համամիտ չեմ, որ ում ինչ դուր ա գալիս, պետք ա անեն: Հավաքվեն մի քանի հոգով ու ոտնահարեն մնացածների իրավունքները»,-ընդգծեց քաղաքացին։

Մեկ ուրիշ քաղաքացի նշեց, որ հանրային պահանջը վնաս տալով չի որոշվում. « Սխալ է այդ ամենը»։ Եվ որ պահանջները կարող են առանց վնաս տալու ներկայացնել ու իրենց ուզածին հասնել խաղաղ ճանապարհով. «Հետաքրքիր ա՝  իրանք չե՞ն մտածում, որ ջարդելով ու պատռելով հարց չի լուծվում»,-հավելեց քաղաքացին։

«Սա արդեն անարխիա ա, սա անընդունելի ա, ինչ-որ մարդիկ հավաքվել իրենց հռչակել են հանրային շահ ներկայացնողներ: Երևանը մոտ մեկ միլիոն բնակչություն ունի, ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել, որ անօրինական քայլերով, ջարդելով, փշրելով պետք ա ինչ-որ հարցեր բարձրացնեն»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Իսկ քաղաքացիներից մեկի կարծիքով էլ,  ցանկացած պահանջ կամ բողոք չպետք է առաջնորդվի որևիցէ գույք փչացնելով՝ լինի պետական կամ մասնավոր. «Ցանկացած բողոքի ակցիա պետք է անցկացվի խաղաղ և բանակցային մակարդակի վրա, անկախ ամեն ինչից ագրեսիվ պահվածքը երբեք քայլ չի դեպի դիալոգ, իսկ նման հարցերը միշտ լուծվում են փոխադարձ ըմբռնումով և փոխզիջումով»։

«Չի կարելի վնասել և ջարդել, յուրաքանչյուրս իրավունք ունենք մեր կամքն արտահայտել, բայց առանց բռնության և առանց ջարդելու»,- ասաց նրանցից մեկը։

Ըստ քաղաքացիների,  ոմանք  հիմա «աֆեկտի տակ են» և չեն  գիտակցում պատճառած վնասների արժեքը.  «Է հա, վաղը մյուս օր էլ կարողա ինչ-որ մեկին իմ ընտանիքի անդամներից մեկը դուր չգա, ուզենան վնասել, գալու են մտնեն տունս քանդե՞ն»,- ասաց վրդովված քաղաքացին։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ,  այս հեղափոխությունն արդեն չափից դուրս համարձակություն է տվել ազգին ու արդեն տանում է դեպի լուրջ հետևանքներ. «Վախները կորցրել են, դրանից ա, պետք չի ագրեսիա ցույց տալ, դա անընդունելի է, իսկ ոգևորությանը սահման կա»։

Նրանցից մեկ ուրիշի խոսքով, այս ամենը վարկաբեկում է այն ցուցարարների անունը, ովքեր հաղթանակ ունեցան առանց բռնի ուժի. «Բացասական եմ վերաբերվում, մեր հաղթանակած ժողովուրդն ընդունակ չի բռնություն կատարել։ Իմ կարծիքով, պրովոկացիա է»։

«Ես վրդովված եմ, խիստ զայրացած: Մի խումբ մարդիկ հավաքվել են, իրենց հռչակել Երևանի անունից հանրային պահանջ ունեցող մարդիկ ու օրենքներ խախտելով պահանջում են մի մարդու հրաժարական, ում բնակիչները ձայն են տվել: Տարոն Մարգարյանին սիրում են քաղաքացիների, ո՞ւմ պատվերն են կատարում, ի՞նչ են ուզում, ի՞նչ նպատակով են անում, ո՞վ են իրենք… Անհասկանալի է… Սա արդեն անթույլատրելի է, այսպես ոնց կլինի, ուր ուզեն, գնան ապօրինաբար մտնեն , ինչ ուզեն անեն, վաղն էլ կարողա ուզեն գնան մեկի տուն մտնեն, հետո՞, մենք ո՞ւր ենք գնում այս տեմպերով»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Վատ եմ վերաբերվում ցանկացած վանդալիզմին՝ գումարած հին ճարտարապետական ցանկացած շինության արդիականացմանը»,- ասաց քաղաքացիների մեկը։

«Ո՞ւմ հրաժարականն են պահանջում, ո՞վ ենք իրենք: Հազարավոր մարդիկ ձայն են տվել Տարոն Մարգարյանին: Սա ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է ասել, որ մի քանի հոգին ամբողջ Երևանի բնակիչներն են, բողոք ունեն, թող գնան մարդավարի դիմեն, պատասխան ստանան, սա ի՞նչ է, անօրինականություն է փաստացի տիրում»,- նշեց քաղաքացիներից մեկը:

«Չեմ հասկանում՝ ինչի են էդպես բաներ անում, ո՞վ ա ասել իրանց գնան պոկեն էտ ամբողջը։ Բողոք ունեն, թող նորմալ ձևերով անեն, ոնց արեցինք հեղափոխության ժամանակ»

«Չեմ հասկանում՝ ինչի են էդպես բաներ անում, ո՞վ ա ասել իրանց գնան պոկեն էտ ամբողջը։ Բողոք ունեն, թող նորմալ ձևերով անեն, ոնց արեցինք հեղափոխության ժամանակ»։

«Լավ չեմ վերաբերվում, բայց էտ ում սեփականությունը, որ փչացնում են, այդ սեփականատերը, եթե տակից գրփող ու անազնիվ մարդ է եղել, կարելի է և ջարդել եղածն իր գլխին, իսկ եթե նորմալ մարդ է, ով վաստակել է իր ունեցածը սեփական ջանքերով ու աշխատասիրությամբ, ապա այդ հավաքվածների գլխին կարելի է ջարդել եղածը»։

«Բացասական, գույքը պետք չի ջարդել, կարան հանգիստ անեն այդ ամենը։ Ես կողմ չեմ ջարդելուն»,- հավելեց քաղաքացիներից մեկը:

«Համենայնդեպս, կարծում եմ՝ հանրային պահանջը ներկայացնելիս ագրեսիան և հանրային ու մասնավոր գույքը վնասելու կարիք չկա: Սա արդեն անարխիա ա: Օրենքի բացակայություն ա, սա շատ վտանգավոր ա»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:

«Ուղղակի աբսուրդ է: Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանություն չկա, ով ինչ ուզում, անում է, այսպես ո՞նց կլինի: Սա արդեն անտանելի է, չի կարելի»,- նշեց Երևանի բնակիչներից մեկը:

Յանա Մարտիրոսյան 

 

  • 191
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    193
    Shares

Related Articles