Բարի օր Հասարակություն 

Բազմաթիվ մարդիկ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ աջակցություն հայտնելու Տարոն Մարգարյանին

analitik.am

Այս պահին բազմաթիվ մարդիկ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և իրենց աջակցությունն են հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նրանք նշում են, որ բազմաթիվ գործեր են արվել Տարոն Մարգարյանի կողմից Երևանի համար, և ցանկանում են հենց նրան տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ մարդիկ  ներխուժեցին Մյասնիկյանի արձանի հետևում գտնվող այգին, այնուհետև Երևանի քաղաքապետարան՝ որակավորելով դա որպես հանրային պահանջ: Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի մուտքը փակ է Տարոն Մարգարյանի աջակիցների կողմից:

Նույն շարքից