Առողջապահություն Հասարակություն 

Վճարովի հարբժշկական ծառայության մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար նախևառաջ պացիենտին պետք է առաջարկվի անվճար տարբերակ. ԱՆ Նախարար

analitik.am

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով հանրության շրջանում հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հետ կապված բազմաթիվ բողոքները և դիմումները՝ հիշեցնում եմ Ձեզ, որ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի և Ձեր բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է պացիենտի համար անվճար իրականացնել բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնությանը վերաբերվող փաստաթղթային ձևակերպումները, հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, ֆիզիաթերապևտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և առողջարանային վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաև հիվանդների՝ սննդով պարտադիր ապահովման ծախսերը:

 Միևնույն ժամանակ, հորդորում եմ Ձեզ խստագույնս պահպանել բուժօգնության նպատակով պացիենտների համար սահմանված հերթագրման կարգը:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը բևեռել այն խնդրի վրա, որ բուժօգնություն ստացող պացիենտի համար վճարովի հարբժշկական ծառայության (օրինակ՝ տեսակցության վճար, լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակի համար վճար և այլն) մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար նախևառաջ պացիենտին պետք է առաջարկվի անվճար տարբերակ:

ՀՀ առողջապահության նախարարությունը այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպքը մանրամասն ուսումնասիրելու է և խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյան

Նույն շարքից