Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում հրապարակայնորեն նվաստացրել են Իսրայելի դեսպանին /տեսանյութ/

Իսրայելի ԱԳ նախարարությունն իր բողոքն է հայտնել Թուրքիային՝ կապված Ստամբուլի օդանավակայանում Իսրայելի դեսպանի նկատմամբ «կոպիտ» վերաբերմունքի հետ: Տհաճ միջադեպի տեսանյութը յութուբյան իր էջում տարածել է Haaretz թերթը:

Բանն այ է, որ թուրքական համապատասխան ծառայությունները, անտեսելով դեսպանի դիվանագիտական անձեռնմխելիությունը, հրապարակայնորեն ստուգել են վերջինիս միջադեպի վայրում գտնվող լրագրողների ներկայությամբ: Իսրայելի ԱԳ նախարարությունը, ինչպես հայտնում է Լենտան, կատարվածն անվանել է «նվաստացուցիչ և կոպիտ ստուգում»:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններն այս օրերին խիստ լարված են, ինչը պայմանավորված է իսրայելա-պաղեստինյան բախումներով:

 

  • 87
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    88
    Shares

Related Articles