Բարի օր Հասարակություն 

Փրկարարները հայտնաբերել են Խոզնավար գյուղի սարերում մոլորված քաղաքացու դին

analitik.am

Մայիսի 16-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ա. Ն.-ը (1964թ.) ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ, որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են համայնքի 6 բնակիչ:

Փրկարարները «Սադիլարի» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ն.-ի դին:

Նույն շարքից