Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանն առաջիկա մեկ ամսում չի կարող ընդունել քաղաքացիներին. Փոխվարչապետը խորհուրդ է տալիս դիմումներ գրել

analitik.am

Այսօր՝ մայիսի 17-ին, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական նիստը: Կառավարությունը Հայաստանում փոխվեց, սակայն կառավարության նիստերի օրը գործադիրի շենքի մոտ ցույցերի մասով դեռ որևէ բան չի փոխվել:

Կառավարության նիստից առաջ գործադիրի շենքի մոտ այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրոզյանին դիմավորած քաղաքացիները հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն Միրզոյանը նշեց, որ առաջիկա օրերին նման հանդիպում չի կարող տեղի ունենալ և ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց դիմումները ներկայացնել քաղաքացիների ընդունելության բաժին: Փոխվարչապետը նշեց, որ որևէ դիմում չի կորելու՝ հավելելով, որ հիմա բանավոր ներկայացվող բողոքները ինքը չի կարող հիշել:

Միրզոյանը հայտարարեց, որ առաջիկա մեկ ամսվա մեջ վարչապետ Փաշինյանը չի կարող ընդունել քաղաքացիներին: Առաջին փոխվարչապետը նշեց, որ չի կարող հասցնել և մասնավոր հարցերով զբաղվել և մեկ անգամ ևս խորհուրդ տվեց դիմում ներկայացնել՝ վստահեցնելով, որ համապատասխան մարմիններն անպայման կզբաղվեն դրանցով:

 

Նույն շարքից