Բարի օր Հասարակություն 

Արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը կարող է ժամանակավոր դադարեցվել

analitik.am

Այսօր՝ մայիսի 17-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեության ընթացքում կուտակված տույժ-տուգանքների մասին՝ նշելով, որ քաղաքացիները չեն կարողանում դրանք վճարել, հետևաբար անհրաժեշտություն կա մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին, բացի դրանից պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին. «Կարծում եմ, եթե կա օրենսդրական հնարավորություն, պետք է ժամանակավորապես դադարեցնել այդ սարքերի գործունեությունը: Իսկ եթե չկա նման օրենասդրական հնարավորություն, պետք է մտածել այն մշակելու մասին»:

Փաշինյանի խոսքերով, հենց այսօրվանից առնվազն պետք է դադարեցնել պրակտիկան, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են. «Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է դադարեցնել: Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը,-ասաց Փաշինյանը՝ դիմելով Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ առաջակելով համատեղ քայլեր ձեռնարկել և երկուշաբթի կրկին խոսել այս մասին»:

Վարչապետը խոսեց նաև ցույցերի ժամանակ վնասված ավտոմեքենաների մասին՝ ոստիկանապետ Օսիպյանին  կոչ անելով հնարավորինս արագ հասկանալ, թե ովքեր են մեղավորները և ինչպես պետք է տեղի ունենա փոխհատուցումը:
Փաշինյանը խոսեց նաև Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպով գործի կարճման մասին՝ նշելով, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: Վարչապետը նշեց, որ պետք է ևս մեկ անգամ ուսումնասիրել այդ գործը:

 

Նույն շարքից