Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նոր ու ավելի շատ ծառեր են տնկվելու. Նիկոլ Փաշինյանը՝ Մյասնիկյանի արձանի ետնամասի այգու մասին

analitik.am

Եթե փորձ արվի միանգամից լուծել բոլոր հարցերը, այդ հարցերի լուծումը միանգամից կձախողվի: Այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից առաջ գործադիրի շենքի մոտ հավաքված քաղաքացիների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, պետք է հերթով ու հանգիստ զբաղվել բոլոր հարցերով:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգուն, ինչի համար երեկ բողոքի ակցիա էր կազմակերպվել, վարչապետն ասաց, որ նախագծին մանրամասնորեն տեղյակ չէ, բայց գիտի, որ հատված ծառերի փոխարեն նոր ու ավելի շատ ծառեր են տնկվելու, իսկ իրենք կհետևեն, որ դա հենց այդպես էլ լինի:

Անդրադառնալով հրաժարականներին՝ վարչապետն ասաց, որ սխալ կլինի, եթե միանգամից բոլորի հրաժարականի պահանջ լինի, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ, թե ում հրաժարականն ինչի համար է պահանջվում:

Խոսելով Սասնա ծռեր խմբի կողմնակիցների ակցիայի մասին, Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ում դեմ է դա արվում. «Ես իմ դիրքորոշումը հստակ արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին և վատ է, երբ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում ակցիան: Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ: Բոլոր հարցերը կլուծվեն»:

 

Նույն շարքից