Հասարակություն 

ԱԱԾ-ն կզբաղվի այդ հարցով. Փաշինյանը կոչ է անում կրպակատերերին դիմել Թեժ գծին, եթե կառավարության անունից կրակմարիչի առաջարկ լինի

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսակցություններ են պտտվում, թե կառավարությունն ու ԱԻՆ-ը որոշում են կայացրել, որի համաձայն կրպակատերերը պետք է կրակմարիչներ ձեռք բերեն:

Փաշինյանը նշեց, որ առևտրային կետերում հակահրդեհային մակարդակը պետք է բարձրացվի, սակայն դա որևէ կերպ կապ չունի անհատ ձեռներեցների հետ և վերջիններիս վրա լրացուցիչ պարտավորություն չի դրվելու այդ մասով. «Ինչ պրոցեդուրաներ կան, պետք է կապված լինեն սեփականատերերի հետ, որոնց հետ պետք է համագործակցել, ոչ թե առաջնորդվել տուգանելու սկզբունքով»:

Վարչապետի խոսքերով, եթե կառավարության անունից առևտրի կետերի կրպակատերերին առաջարկեն գնել կրակմարիչներ, պետք է զանգել Թեժ գիծ և ԱԱԾ-ն կզբաղվի այդ հարցով:

 

  • 169
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    171
    Shares

Related Articles