Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը քայլելով կառավարության շենքից գնում է Բաղրամյան 26-ի իր նստավայր

analitik.am

«Մենք միշտ նաիրիտցիների հետ ենք եղել: Մի օր կհանդիպենք կզրուցենք»,-այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո գործադիրի շենքի մոտ հավաքված քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 16-ին, Երևանում մեծ թվով բողոքի ակցիաներից մեկի կազմակերպիչները հենց Նաիրիտ գործարանի աշխատակիցներն էին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը սաբոտաժ տեսնում է մայիսի 16-ին տեղի ունեցած ցույցերի մասով, Փաշինյանն ասաց, որ նման կարծիք չունի՝ բացառելով դրանց սաբոտաժ լինելը:

Վարչապետը խոսեց նաև Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների մասին՝ նշելով, որ աշխատանքները սկսվել են, գործընթացն էլ կմեկնարկի:

Հարցին, թե նպատակ կա՞ վերանայել ռեյտինգային համակարգը, վարչապետն ասաց՝ ոչ միայն:

Այս պահին վարչապետը քայլելով գնում է Բաղրամյան 26-ում գտնվող իր նստավայր:

Նույն շարքից