Իրավական 

Արդարադատության նախարարը հանձնարարել է զբաղվել «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով

analitik.am

«Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի ուսումնասիրեն, գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհները և մեթոդները»,-այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների հարցին:

Հարցին, թե այս պահին կոնկրետ ինչ ճանապարհներ են քննարկվում, նախարարն ասաց, որ բոլոր հնարավոր միջոցները քննարկվում են, որպեսզի այն լինի արդար, օրինական` հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք որ խմբի անդամները համաներումով ազատ արձակվեն և արդյո՞ք այս պահին փաստաթուղթ պատրաստվում է այդ մասով` Զեյնալյանն ասաց, որ համաներման մասին միշտ է խոսվում, իսկ դրա փաստաթուղթը ճիշտ կլինի, երբ լինի գաղտնի, որևէ մեկը չի կարող այդ մասով ինֆորմացիա տալ:

Խոսելով Սասնա ծռեր խմբի կողմնակիցների պայքարի մասին՝ Արդարադատության նախարարն ասաց, որ խնդիրը պետք է լուծի դատարանը, իսկ ապստամբության իրավունք իրացնողներն ընդհանրապես հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը:

 

Նույն շարքից