Առողջապահություն Հասարակություն 

Դեղերը դեղատոմսերով բաց թողնելու որոշումը կարող է հետաձգվել, սակայն դա չի վերաբերում հակաբիոտիկներին. Նախարար

analitik.am

Առողջապահության նախարարությունում քննարկում են դեղերը դեղատոմսերով բաց թողնելու որոշումը հետաձգելու հարցը:

Այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերոնշյալ հարցի մասով երկու նյուանս է մնացել, որոնք պետք է ճշտվեն մասնագիտական շրջանակների հետ, և եթե ամեն ինչ իր մտածածով լինի, հավանաբար հուլիսի 1-ից և աշնանից ուժի մեջ մտնող ցանկերի մասով երկարաձգում կլինի մեկ տարի ժամկետով:
Նախարարի խոսքերով, մասնագետները հակված են, որ հակաբիոտիկների մասով որոշումը մնա ուժի մեջ:

Թորոսյանը հայտնեց, որ հետագա զարգացումների մասին տեղյակ կպահվի:

Նույն շարքից