Միջազգային Քաղաքականություն 

«Դրանք մարդիկ չեն, դրանք անասուններ են». Թրամփն անօրինական միգրանտների մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անօրինական միգրանտներին համեմատել է անասունների հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական  Le Figaro թերթը:

Մայիսի 16-ին՝ Կալիֆորնիայում միգրանտների հարցին վերաբերող  ելույթի ժամանակ, Թրամփը քննադատել է Mara Salvatrucha միջազգային կրիմինալ  խմբավորման, որին հիմնականում  անդամակցում են  հենց անօրինական միգրանտները,  դաժանությունը:

«Մենք նրանց կվտարենք երկրից նախկինում երբևէ չեղած տեմպերով: Դուք չեք պատկերացնում, թե ինչքան հիմար են այդ մարդիկ... Դրանք մարդիկ չեն, դրանք անասուններ են»,- հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ 2018-ի հունվարի 1-ից  Կալիֆորնիան պաշտոնապես  դարձել է միգրանտների համար ապաստարան-նահանգ: Նահանգի միգրացիոն ծառայությունները մշտական կոնֆլիկտի մեջ են  դաշնային մակարդակի գործընկերների հետ, քանի որ Կալիֆորնիայի միգրացիոն ծառայությունը հրաժարվում է դաշնային ծառայություններին միգրանտների անձնական տեղեկությունները տրամադրել՝  նշելով, որ դա անօրինական է:

 

Նույն շարքից