Հասարակություն 

Չնայած Նիկոլ Փաշինյանի կոչին, Արշակունյաց փողոցը շարունակում է փակ մնալ

analitik.am

Արդեն հայտնել ենք, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 15:00-ին դադարեցնել բոլոր ակցիաները, քանի որ այս պահին երկրում գործող կառավարությունը ձևավորվել է ժողովրդի համաձայնությամբ:

Չնայած այդ կոչին, «Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան: Խմբի անդամների կողմնակիցներից ոմանք կոչ են անում հետևել վարչապետի հորդորին և սկսել միասին աշխատել, որոշներն էլ ասում են, որ պետք է քննարկել հարցը: Երկրորդ խմբի ներկայացուցիչները նշում են, որ կբացեն փողոցը, սակայն պետք է քննարկել հարցը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց պայքարը դատական համակարգի դեմ է:

Նույն շարքից