Միջազգային Քաղաքականություն 

Մենք աշխատելու ենք Իրանի հետ համաձայնության պահպանման ուղղությամբ՝ անկախ ԱՄՆ որոշումից. Էմանուել Մակրոն

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի Իրանի հետ համագործակցող ԵՄ կառույցներին: Հայտնում է Reuters-ը: Այս մասին Մակրոնը հայտարարել է Սոֆիայում՝  ԵՄ-Արևմտյան Բալկաններ սամիթթի աշխատանքները սկսելուց առաջ:

Նա նաև նշել է, որ եվրոպական լիդերները հաստատել են Եվրոպայի ռազմավարական և տնտեսական սուվերենությունը պահպանելու ցանկությունը: Չնայած  միջուկային համաձայնագրի մասով ԱՄՆ որոշմանը, ԵՄ-ն մտադիր է ապահովել իր կազմակերպությունների ներկայությունն Իրանում:

«Եվրոպան ունի մեկ միասնական դիրքորոշում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտություն: Մենք միշտ հայտարարել ենք, որ 2015-ին Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունն այդ հավասարակշռության կարևորագույն տարրն է, ուստի մենք պահպանում ենք այն », - ասել է Մակրոնը:

Մակրոնն անհանգստություն է հայտնել ֆրանսիական Total նավթային ընկերության հայտարարության հետ կապված: Հիշեցնենք, որ Total-ը հայտարարել էր, որ կլքի իրանական շուկան այն բանից հետո, երբ Վաշինգտոնը դուրս գա միջուկային համաձայնագրից:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ հասկանում է խոշոր կազմակերպությունների նման դիրքորոշումը, քանի որ դրանք չեն ուզում կորցնել ամերիկյան շուկան, սակայն ԵՄ-ն պետք է օգնի միջին կազմակերպություններին Իրանում բիզնես գործունեություն ծավալելու հարցում:

 

«Մենք աշխատելու ենք Իրանի հետ համաձայնության պահպանման ուղղությամբ՝ անկախ ԱՄՆ որոշումից: Մեր կազմակերպություններին քաղաքական և այլ աջակցությունից բացի, նաև կոչ ենք անելու բոլոր կողմերին շարունակել բանակցություններն ավելի լայն համաձայնության գալու համար», հայտարարել է նա:

Նույն շարքից