Միջազգային Քաղաքականություն 

Վերջին 17 տարում ԱՄՆ-ը 2,8 տրիլիոն դոլար է ծախսել ահաբեկչության դեմ պայքարում

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը 2,8 տրիլիոն դոլար է ծախսել ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասված է Stimson Center-ի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության kայքէջում:

Ծախսված միջոցները հաշվարկելիս հաշվվել են բոլոր այն կառույցների ծախսերը, որոնք մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում: Հաշվարկի մեջ են մտնում նաև Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի օպերացիաները, ինչպես նաև միջազգային օգնության ծրագրերը:

Հավելենք, որ նշյալ ժամանակահատվածում ամենաշատ գումարը ծախսվել է 2008 թվականին, երբ անհրաժեշտ է եղել 260 միլիարդ դոլար:

 

  • 74
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    74
    Shares

Related Articles