Հասարակություն 

Սասնա ծռեր խմբի կողմնակիցները որոշեցին անսալ Նիկոլ Փաշինյանի կոչին

analitik.am

Սասնա ծռեր խմբի կողմնակիցները որոշեցին բացել Արշակունյաց պողոտան՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
Խմբի կողմնակիցներ նշեցին, որ իրենք շարունակելու են փակ պահել դատարանի երկու մուտքերը և նշեցին, որ ցանկալի կլիներ հանդիպել վարչապետի հետ և քննարկել հարցը:

Ակցիայի մասնակիցները նաև չբացառեցին, որ հետագայում ևս կարող են փողոց փակել, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Նշենք, որ այստեղ է նաև Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

Նույն շարքից