Հասարակություն 

Ընթացքում է մետաղյա տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շուրջ մեկ ամիս է ընթանում է բազմաբնակարան բնակելի շենքերի մետաղյա տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը: Այս փուլում ներառվել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնին հարակից երկու կողմերի շենքերի տանիքները, որոնց խայտաբղետության մասին բազմիցս են ահազանգել մեր համաքաղաքացիները՝ նշելով, որ «Կասկադ» համալիրի բարձունքից դիտելիս դրանք տհաճ տպավորություն են թողնում թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի վրա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարկ է նշել, որ գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներով հաստատված ջերմակայուն ու ջրակայուն, տանիքների համար նախատեսված բարձրորակ շագանակագույն ներկանյութով: Փորձնական այս ծրագիրը կավարտվի շուրջ մեկ ամսից և հանրության ու մասնագետների կողմից հավանության արժանանալու պարագայում կշարունակվի կիրառվել նաև մայրաքաղաքի նմանատիպ այլ տանիքներ ներկելու նպատակով:

 

 

Նույն շարքից