Սպորտ 

Ինյեստայի խոսքը՝ Մեսսիին

analitik.am

Հայտնի է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» առաջատարներից Անդրես Ինյեստան հեռանալու է հարազատ ակումբից՝ ավագի թևկապը փոխանցելով Լեոնել Մեսսիին:
Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչից հետո իսպանացին հուզիչ երկտող է թողել Մեսսիի համար շնորհակալություն հայտնելով ամեն ինչի համար:

«Ինձ համար պատիվ ու հպարտություն էր ձեզ հետ խաղալը, կիսել շատ պահեր և հիշողություններ: Դու լավագույն ֆուտբոլիստն ես ու նման չես որևէ մեկին, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար»,-գրել է Ինյեստան:

 

Նույն շարքից