Հասարակություն 

Կրեմլում արձագանքել են Ղրիմի կամուրջը ռմբակոծելու ամերիկացի լրագրողի կոչին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ամերիկյան մամուլում լույս տեսած հոդվածին, որում կոչ է արվել ռմբակոծել Ղրիմի նորակառույց կամուրջը: Պեսկովի խոսքերը փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Սա կարելի է գնահատել որպես խելագարություն: Ես նույնիսկ կարծում եմ, որ լրագրության այս անորակ ու տգեղ դրսևորման վրա պետք է ուշադրություն դարձնեն իրավապահները, այդ թվում նաև ԱՄՆ-ում»,-ասել է Պեսկովը:

Մայիսի 16-ին Washington Examiner-ում լույս էր տեսել լրագրող Թոմ Ռոգանի հոդվածը, որում վերջինս ուկրաինացիների համար վիրավորանք էր անվանել նորակառույց կամուրջը և կոչ էր արել Կիևին ոչնչացնել դրա տարրերը:

 

Նույն շարքից