Քաղաքականություն 

Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Թովմասյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Մհեր Օհանյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարեն Թովմասյանին նրա գործունեության համար:

Նույն շարքից