Միջազգային Քաղաքականություն 

Պետք է Իսրայելին և ԱՄՆ-ին վճռական դիմադրություն ցույց տրվի. Թուրքիայի ԱԳ նախարար

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիներին ռմբակոծելու գործը  պետք է հետաքննվի Հաագայի միջազգային դատարանում:   «Պետք է Իսրայելին և ԱՄՆ-ին վճռական դիմադրություն ցույց տրվի»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի վերաբերյալ հարց կբարձրացնի: Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից:

Այս հայտարարությունն արվել է Թուրքիայում հայտարարված եռօրյա սգո օրերի շրջանակներում: Նշենք, որ Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների համար Թուրքիան եռօրյա սուգ հայտարարեց: Թուրքիան մտադիր է ամբողջ երկրով մեկ խոշորագույն ակցիաներ անցկացնել՝ ի աջակցություն պաղեստինցիների:

 

Նույն շարքից