Գլխավոր Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմերն Արցախն ու Ադրբեջանն են. ՀՀ ԱԳ փոխնախարար

analitik.am

1995 թվականի եռակողմ համաձայնագրում կա հետաքննության մեխանիմզի ստեղծման մասին դրույթ: Այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային և հավելելով, որ այդ համաձայնագիրն անժամկետ է, ուստի Ադրբեջանի միջազգային պարտավությունը մնում է ուժի մեջ, սակայն մինչև այս պահը չի կատարվում:

Փոխնախարարը, պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում բանակցություններին, նշեց, որ կդժվարանա որևէ բան ասել, սակայն մի բան հայտնի է՝ մյուս ամիս համանախագահները ժամանելու են տարածաշրջան. «Հասկանալի է, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, և նրանք գալիս են առնվազն ծանոթության համար»:

Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ 1-ին նախագահի և նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունները ղարաբաղյան թեմայով՝ միայն նշելով, որ Հայաստանը հակամարտության ներքաշված կողմ է, ստորագրել է 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագիրը. «Սակայն հակամարտության հիմնական կողմերն Արցախն ու Ադրբեջանն են»:

 

 

Նույն շարքից