Բարի օր Հասարակություն 

Ֆրանսիայում ահաբեկչություն է կանխվել

analitik.am

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը մայիսի 18-ին հայտնել է, որ երկրի տարածքում ահաբեկչություն է կանխվել, որը պետք է իրականացնեին եգիպտական ծագում ունեցող երկու երիտասարդներ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ֆրանսիացի նախարարը նշել է, որ ահաբեկչությունը պետք է կատարվեր կամ պայթուցիկ սարքի կամ թույնի միջոցով: Ձերբակալվածները եղբայրներ են, նրանց մոտ նյութեր են հայտնաբերվել, որոնք եղել է թույն պատրաստելու համար:

France 2-ի տեղեկություններով, կասկածյալները ձերբակալվել են Փարիզում իրականացված օպերացիայի ժամանակ:

 

Նույն շարքից