Հասարակություն 

Տեխնիկական առաջընթացի պատճառով մենք կորցրել ենք մեր անձնական կյանքը, ինչը նվաստացուցիչ է. Apple-ի համահիմնադիր

analitik.am

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Business Insider-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է տեխնիկական պրոգրեսի բացասական կողմերի մասին: Նրա խոսքերով, այդ առաջընթացի պատճառով մարդիկ կորցրել են իրենց անձնական կյանքը և խախտվել է անձնական տեղեկությունների անվտանգությունը:

«Մենք արդեն վաղուց կորցրել ենք մեր անձնական կյանքը, մեր անվտանգությունը: Մենք հրաժեշտ ենք տվել մեր անձնական կյանքին, ինչը նվաստացուցիչ է»,-ասել է Վոզնյակը՝ հավելելով, որ Apple-ում աշխատելու տարիներին միշտ այնպես է արել, որ մարդիկ կարողանան ապրել սովորական կյանքով. «Նախկինում մենք կարող էինք խոսել մարդկանց հետ՝ իմանալով, որ մեր զրույցը կմնա մեր մեջ, սակայն հիմա այդպես չէ»:

Ամենայն հավանականությամբ Վոզնյակն ակնարկել է Ֆեյսբուքի օգտատերերի տվյալաների վերջին արտահոսքի մասին: Ամեն դեպքում նա որևէ կոնկրետ անուն չի նշել:

Նույն շարքից