Հասարակություն 

Կրակոցներ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ ակումբում

analitik.am

Մայիսի 18-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump National Doral գոլֆ ակումբի տարածքում կրակոցներ են հնչել: Անհայտ անձը հրազենից  կրակ է բացել: Այս մասին տեղեկանում ենք Ֆլորիդայի ԶԼՄ-ներից:

Որոշ ժամանակ անց ոստիկանները նրան վնասազերծել են, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նա հասցրել է վնասել տարածքի հսկիչներից մեկին: Այս պահի դրությամբ կրակ բացած անձը գտնվում է կալանքի տակ, կրակոցներից տուժածների մասին որևէ տեղեկություն չկա:

 

«Ոստիկանությունն արձագանքել է Թրամփին պատկանող գոլֆ ակումբում հնչած կրակոցներին»,- իր Twitter-յան էջում գրել է Դորալ քաղաքի, որտեղ տեղակայաված է գոլֆ ակումբը,  ոստիկանության ներկայացուցիչը:

«Կրակող անձը գտնվում է կալանքի տակ: Այս պահի դրությամբ զոհերի մասին տեղեկություններ չկան: Լրացուցիչ տեղեկություններ կտրվի ավելի ուշ: Կրկնեմ՝ զոհերի մասին տեղեկություններ չկա: Հետագա սպառնալիքը բացակայում է», - ավելացրել է նա:

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, կասկածյալը վիրավորում է ստացել բերման ենթարկվելու ժամանակ:

Նույն շարքից